Ձմեռ պապերի մրցավազք

Դեկտեմբերի 27-ին ժամը 16:00-ին մեկնարկում է Ձմեռային Փառատոն Հայաստան 2011-ի ամենազվարճալի միջոցառումներից մեկը՝ Ձմեռ պապերի մրցավազքը: Մրցավազքը սկսվում է Աբովյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկից, Աբովյան փողոցով մինչև Հանրապետության հրապարակ:  Ձմեռ պապերի վերնահագուստներով մասնակիցները մրցում են iPad, Wii և այլ արժեքավոր նվերների համար: Մրցույթին մասնակցել ցանկացողները գրանցվում են ժամը 14:00-ին, Հանրապետության հրապարակի Երևան City Tour ավտոբուսների մոտ:

Սիրով հրավիրում ենք մասնակցելու

Ձմեռային փառատոնի տոնական համերգներն ու խաղերը շարունակվում են

Երեկ դեկտեմբերի 24-ի գունեղ շքերթի, միջոցառումների և համերգի մեկնարկից հետո Ձմեռային փառատոնի անակնկալները շարունակվում են:

Այսօր Սիրահարների այգում՝

Տոնական համերգ, որի ընթացքում տեղի կունենա Գտիր Կաղանդ պապին մրցույթի վիճակահանությունը

25.12.11 | 15:00-ից

DJ Պետրոս
DJ Petros
Քրոսսրոդ բլյուզ բենդ
Crossroads blues band
Հայկ Սոլար և Արնի Ռոք
Haik Solar & Arni Rock
Նարինե Դովլաթյան
Narine Dovlatyan
Արփի
R.P.
Սոնե Սիլվեր
Sone Silver

Նորույթ

14:00 – 15:00

Santa planking!

Շարունակվում են նաև երեխաների համար կազմակերպված ձմեռային խաղերն ու ձեռքի աշխատանքները:

Սիրով սպասում ենք

Ձմեռային Փառատոն Հայաստան 2011. Հաղորդագրություն

Հարգելի գործընկեր,

Հրավիրում ենք Ձմեռային Փառատոն Հայաստան 2011-ի բացմանը վաղը՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին: Փառատոնը մեկնարում է շքերթով՝ Հանրապետության հրապարակից դեպի Սիրահարների այգի, որտեղ տեղի կունենան հիմնական միջոցառումները:

Սիրով սպասում ենք Մարիոթ Արմենիա հյուրանոցի դիմաց դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին:

Կանխավ շնորհակալություն տեղեկատվական աջակցության համար: Կից ծանոթացեք փառատոնի ծրագիրին:

Միասին գունավորենք ձմեռը

Հարգանքով՝

Տաթևիկ Ավետիսյան
Հանրային կապերի պատասխանատու
055 992 245

Մամուլի հաղորդագրություն։ 21 դեկտեմբերի։

Մամուլի հաղորդագրություն։ 19 դեկտեմբերի։

 

 

 

 

 

 

 

 

Ցանկանու՞մ ես Ձմեռային Փառատոն Հայաստան 2011-ն այցելի քեզ.

Մասնակցիր “Ձմեռային Փառատոն 2011-ը իմ տանը” օնլայլ մրցույթին և շահիր Երևան-Թբիլիսի երկօրյա ճամփորդական փաթեթ Envoy Hostel-ի կողմից*

Մինչև դեկտեմբերի 26-ը ժամը 19:30-ը՝

  • Փառատոնի  շնչով զարդարիր քո տան պատուհանը՝ օգտագործելով փառատոնի խորհրդանիշը
  • Ներբեռնիր զարդարված պատուհանի լուսանկարը փառատոնի Facebook էջում:
  • Վերնագրիր լուսանկարը “Ձմեռային Փառատոն 2011-ը իմ տանը”
  • Հավաքիր ամենաշատ Լike-երը (հայտնիր ընկերներիդ քվեարկել լուսանկարի օգտին)
  • Ստացիր մրցանակը

*Ճամփորդական փաթեթը մեկ անձի համար է և ներառում է Երևան-Թբիլիսի մեկ ուղղությամբ ուղևորության տոմսը, այցելություն Սանահինի, Հաղպատի և Ախթալայի վանական համալիրներ, ինչպես նաև երկօրյա գիշերակաց Envoy Tbilisi Hostel-ում:  Մանրամասները՝ www.envoyhostel.am կայքում:

Միասին գունավորենք ձմեռը.