Ձմեռային Փառատոն Հայաստան 2012.
ԾՐԱԳԻՐ 
Միասին գունավորենք ձմեռը
22.12.2012 – 13.01.2013
Վայրը: Ազատության հրապարակ
Մուտքը: Ազատ է
Ձմեռային շքերթ
22 Դեկտեմբերի 2012 | 14:00 -16:00
Շքերթը սկիզբ կառնի Երևանի քաղաքապետարանից, կանցնի Հանրապետության հրապարակով դեպի Ամիրյան, այնուհետև Մաշտոցի պողոտայով և կավարտվի Ազատության հրապարակում, որտեղ կանցկացվեն ձմեռային խաղերը, բնապահպանական տոնածառերի ցուցահանդես-մրցույթը և այլն: Շքերթին կմասնակցեն Կաղանդ պապը, ինչպես նաև պարախմբեր, նվագախմբեր, վառ հագուստներով զվարճալի կերպարներ և այլոք:
Տոնածառերի ցուցահանդես
22 Դեկտեմբերի 2012-13 Հունվարի 2013| ողջ օրը
Ձմեռային Փառատոն Հայաստանն ամեն տարի անցկացնում է բնապահպանական տոնածառերի մրցույթ` վերամշակելի նյութերի կիրառմամբ: Ներկայացված աշխատանքները կցուցադրվեն փառատոնի օրերին, իսկ հաղթողը կստանա մրցանակ՝ տոնական հավաքածու Օրիֆլեյմի Էկո-բյութի շարքից: Հաղթող է ճանաչվում ժյուրիի կողմից առավելագույն ձայն ստանացած տոնածառը:
Ձմեռային Խաղեր
22 Դեկտեմբերի 2012 – 13 Հունվարի 2012| 12:00 – 16:00
Ձմեռային խաղերը ամենատպավորիչ միջոցառումներից են, որոնց երեխաները մեծ ոգևորությամբ են մասնակցում, հաղթում և ստանում են մրցանակներ: Ազատության հրապարակում 5-14 տարեկան երեխաների համար կանցկացվեն անհատական և թիմային բազմազան խաղեր՝ շախմատ, ուրախ պինգվիններ, բոուլինգ, նկարչական պատ, լաբիրինթ և ավելին: Խաղերի հաղթողներին նվերներ է տրամադրում Աշտարակ Կաթ ընկերությունը:
Հեքիաթասացություն
22 Դեկտեմբերի 2012 – 28 Դեկտեմբերի 2012 |15:00
2009թ-ին վերհանվեց Կաղանդ պապի կերպարը, իսկ 2010թ-ին հայտարարված մրցույթի արդյունքում ստեղծվեց նրա պատմությունը: «Կաղանդ պապ՝ վերադարձ Ռիգելից» գիրքը հրատարակվել և տարածվել է դպրոցներում ու գրադարաններում, ինչպես նաև Ձմեռային Փառատոնի օրերին հեքիաթասացության միջոցառումների մասնակիցների շրջանում:
Քանի որ 2012-ին Երևանը Գրքի մայրաքաղաքն է, Ձմեռային Փառատոն Հայաստանը Մշակույթի նախարարության աջակցությամբ գիրքը թարգմանվել է անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով: Նոր հրատարակությունը հասանելի կլինի վաճառքի համար: Երեխաների համար կանցկացվի հեքիաթասացություն Ազատության հրապարակում կառուցված Կաղանդ պապի գյուղում: Կաղանդ պապի հեքիաթը կլինի գլխավոր պատմությունը, սակայն այլ հեքիաթներ նույնպես կընթերցվեն:
Ձեռքի աշխատանք
22 Դեկտեմբերի 2012 – 28 Դեկտեմբերի 2012| 12:00 – 16:00
Մանուկները կսովորեն վերամշակվող նյութերից Ամանորի խաղալիքներ, զարդարանքներ, տոնածառեր և օրիգամի պատրաստել: Նրանց կայցելի նաև Կաղանդ պապը` խրախուսելու և խորհուրդ տալու:
Ձմեռ պապերի մրցավազք
28 Դեկտեմբերի 2012| 14:00
Ձմեռ պապերի մրցավազքն առաջին անգամ անցկացվեց Ձմեռային Փառատոն Հայաստան 2011-ին: Այս տարի ևս այն դառնալու է ամենաուրախ միջոցառումներից մեկը: Ձմեռ պապերի մրցավազքի հաղթողները կարժանանան հատուկ մրցանակի: Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել և ստանալ Ձմեռ պապի հագուստ: Մրցույթի պայմանները Ձմեռային Փառատոն Հայաստան կայքում:
Առցանց մրցույթներ
Արդեն երկրորդ տարին է, ինչ Ձմեռային Փառատոնի շրջանակում Ամանորի թեմայով անցկացվում են ամենատարբեր առցանց մրցույթներ: Հաղթողներն իրենց մրցանակները ստանում են փառատոնի օրերին` հովանավոր կազմակերպությունների կողմից: Այս տարի ներկայացվում է Հարցուպատասխան վիրտուալ աշխարհում մրցույթը:
