Կամավորություն

Շնորհակալություն ենք հայտնում Ձմեռային Փառատոն Հայաստան նախագծի շրջանակներում կամավորական աշխատանքով Ձեր հետաքրքրության համար:

Ձմեռային Փառատոն Հայաստան նախագծի կազմակերպիչ՝ «Կանաչաստան» ՀԿ-ն, շահույթ չի հետապնդում: Ուստի՝ ծրագիրը հնարավոր չէ իրականացնել առանց կամավորների աջակցության:

Եթե Դուք հետաքրքրված եք կամավորական աշխատանքով և ցանկանում եք մանկացել փառատոնի կազմակերպչական աշխատանքներին և փորձ ձեռքբերել PR-ի, կոմունիկացիայի և միջոցառումների կազմակերպման ոլորտում, ապա խնդրում ենք լրացնել կամավորության հայտ-ը: